Փետրվարի 10-ին` ժամը 19:15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ալեք Մանուկյան փողոցի սրճարաններից մեկի մոտ նռնակ է թողնում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։
Մեկնած օպերատիվ խումբը Ա.Մանուկյան փողոցի թիվ 10 հասցեում գործող սրճարանի հարևանությամբ գտնվող մանկական խաղալիքներից մեկի մոտ հայտնաբերել են «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: