Իրավական 

Մոսկվայի քաղաքային դատարանը Լեւոն Հայրապետյանին թողեց տնային կալանքի տակ

Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ ապրիլի 15-ը հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին թողել Է տնային կալանքի տակ: Այդ մասին  փետրվարի 11-ին դատարանի դահլիճից հաղորդել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:


Այսպիսով, դատավորը մերժել Է Հայրապետյանի փաստաբանի բողոքը, որը պահանջում Էր ազատ արձակել նրան՝ մատնանշելով գործարարի վատ առողջական վիճակը: Հայրապետյանը տառապում Է մի շարք ծանր հիվանդություններից եւ մշտական բուժման կարիք ունի:


Հետաքննությունը Հայրապետյանին մեղադրում Է 2009 թվականի ապրիլին «Սիստեմա» բանկային արդյունաբերական խմբի կառույցներին Ուրալ Ռախիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքին մեղսակից լինելու մեջ, որը վերջինս գլխավորում Էր երեք տարի: Ընդգրկուն արբիտրաժային գործընթացի արդյունքում «Բաշնեֆտ»-ը վերադարձվել Է պետությանը:


Հետաքննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն, ինչպես նաեւ անշարժ գույք՝ արտասահմանում: Մասնավորապես, վերջին ժամանակներս նա ապրում Էր Մոնակոյում: Հետաքննությունն այս փաստով Էր հիմնավորում նրան մեկուսարանում պահելու անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին գործարարին տեղափոխել Էին տնային կալանքի տակ:

Նույն շարքից