Մշակույթ 

Դևիդ Բոուիի երկրպագուները Աստծուն բողոքել են երաժշտի մահվան համար

Իտալիայից Դևիդ Բոուիի երկրպագուհի Անդրեա Նատելան Change.org կայքում տեղադրել է «Աստծուն ուղղված խնդրագիր», բողոքելով հունվարի 10-ին կյանքից հեռացած բրիտանացի երաժշտի մահվան դեմ, գրում է lenta.ru-ն:

«Ասա «ո՛չ» Դևիդ Բոուիի մահվանը»,- ասված է «Աստծուն կամ նրան, ով դա կարող է լինել» ուղղված ուղերձում: Խնդրագիրն արդեն ստորագրել է ավելի քան 4.300 մարդ:

Change.org-ում տեղադրված է նաև մի խնդրագիր՝ ուղղված Միջազգային աստղագիտական միությանը: Դրա հեղինակը՝ բրիտանացի Դենիել Չերչիլը, խնդրում է Մարսն անվանափոխել երաժշտի պատվին: Խնդրագիրը ստորագրել է ավելի քան 1.200 մարդ:

Նույն շարքից