ԱՄՆ սենատի ներկայացուցիչների պալատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի Եվրոպայի, Ասիայի եւ աճող սպառնալիքների գծով ենթահանձնաժողովում այսօր բաց լսումներ են սկսվել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի հարցով:
«Ադրբեջան-ԱՄՆ. հետաքրքրություններն անվտանգության, էներգետիկայի եւ մարդու իրավունքներ ոլորտներում» անվանմամբ լսումներին կմասնակցեն հայտնի փորձագետներ, դիվանագետներ եւ վերլուծաբաններ:
Զեկուցողների մեջ են Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Ջոն Հոփքինսի համալսարանի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանտե Կորնելը, Վուդրո Վիլսոնի կենտրոնի փորձագետ Օդրի Օլշտադը եւ ուրիշներ: Ենթադրվում է, որ լսումները կանցկացվեն ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի նախագահությամբ: