Հոգնած հայացքը վկայում է, որ ձեր կյանքում լավ բան չի եղել, չկա ու չի էլ լինի: Այդ հայացքը վանում է մարդկանց: Լուծումը` կյանքին նայեք այլ աչքերով, ավելի թեթև, չէ՞ որ կան նաև փոքրիկ ուրախություններ, հաճախ շփվեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ու փորձեք «թեթև մարդ» լինել և՛ հոգով, և՛ բնավորությամբ:
Բոլորն էլ ունեն խնդիրներ: Եթե նույնիսկ չկան, ապա անպայման կստեղծեն: Այսպիսին է կյանքը, սակայն դա կյանքը չսիրելու պատճառ չէ: Իսկ զարմանալու և հիանալու հատկությունն անպայման կօգնեն պահպանելու երիտասարդությունը:
Թերևս կնճիռը ծերության ամենաակնհայտ ցուցիչն է: Սակայն մի շտապեք գնել ժամանակակից միջոցներ կնճիռների դեմ, եթե ընդամենը 30 տարեկան եք: Ավելի լավ է` գնեք ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ու խոնավացնող քսուքներ: Այս առնչությամբ հարկ է ասել, որ պատանության ու երիտասարդության տարիներին որքան խնամքով եք վերաբերվում ձեր մաշկին, այնքան լավ տեսք եք ապահովում հասուն տարիքի համար: