Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն սիրված հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի հաղորդման ժամանակ պատմել է իր կյանքի ամենասարսափելի պահի մասին` նշելով, որ այն կապված է Ռուսաստանի հետ, հաղորդում է gogetnews.info-ն։
«Ես գտնվում էի Ռուսաստան թռչող ինքնաթիռում, երբ հանկարծակի նկատեցի, որ դրա շարժիչներից մեկն այրվում է ու ամբողջությամբ կրակի մեջ է: Երևի թե ես միակ մարդն էի, ով դա տեսել էր: Սրահում միայն ռուս ուղևորներ էին, ու ինձ թվում էր, թե ես արդեն մահացել ու հանդերձյալ աշխարհում եմ հայտնվել, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ասում: Երբ ես բղավեցի, թե ինչ է կատարվում, նրանք շրջվեցին իմ կողմը, հետո մոտեցավ բորտուղեկցորդուհին ու հայտնեց, որ մի փոքր խնդիր է առաջացել»,-պատմել է դերասանը: