«Երիտասարդ Պապը» (The Young Pope) մինի-սերիալում Ջուդ Լոուն կատարում է Հռոմի Պապի դերը, հայտնում է Spletnik-ը: Ֆիլմի աշխատանքները կատարվում են Վենետիկում, իսկ ընթացքը ղեկավարում է իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն:
«Երիտասարդ Պապը» մինի-սերիալի նկարահանումների մասին հայտարարվել էր դեռևս մայիսին: Այն ժամանակ հայտնի դարձավ, որ նախագիծը կազմված կլինի 8 մասից և կպատմի ամերիկյան ծագմամբ իտալացի Լենի Բելարդոյի կյանքի մասին, որը Հռոմի պապ է ընտրվել որպես Պիեմ XIII և փառք է նվաճել որպես ամենապահպանողական պապը:


