2015/02/14 10:35 Իրավական Իջեւանի զորամասում մահացած զինվորի նախաքննությունը շարունակվում է. ՔԿ Իջեւանի զորամասերից մեկում 2014թ.-ի մայիսի 10-ին հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի գործով նախաքննությունը շարունակվում է: Գործով 2 մեղադրյալ կա: Տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից: