Ադրբեջանում նոր մեղադրանքներ են ներկայացվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողուհի Խադիջե Իսմայիլովայի դեմ: Այս մասին գրում է BBC-ն:
Ադրբեջանի իշխանության բարձրագույն լծակներում կոռուպցիայի հետաքննությամբ հայտնի Իսմայիլովան մեկուսարանում է գտնվում այլ գործով:
Նա մեղադրվում է մեծ չափերի կարողության յուրացման, ապօրինի ձեռնարկատիրության, ինչպես նաև լիազորությունները չարաշահելու մեջ:
Լրագրողուհուն 12 տարվա ազատազրկում է սպառնում: Նա նաև մեղադրվել է ինքնասպանության հասցնելու մեջ: