Իրավական 

Արտակ Խաչատրյանին առևանգել է ԲՀԿ-ական պատգամավո՞րը

«Փաստինֆո»-ն գրում է.

ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին առևանգելու և նրա նկատմամբ բռնություն կիրառելու վարկածներից մեկն ի սկզբանե պտտվում էր ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի անվան շուրջ:
 
Այսօր այդ վարկածը, կարծես, ավելի ամուր հիմքեր է ձեռք բերում: Ըստ կայքի,  քննչական մարմինն արդեն իսկ դատարանից ստացել է Մանուկյանին պատկանող «Քաղաքային ունիվերսալ բազա» ՍՊԸ-ում` Հայկոպի բազայի տարածքում, խուզարկություն կատարելու թույլտվություն:

 
Բանն այն է, որ Արտակ Խաչատրյանի` քննիչներին նկարագրած դեպքի վայրը, մեզ հասած տեղեկություններով, համընկել է հենց այդ բազայի տարածքի հետ: Այն, ինչպես հայտնի է, գտնվում է Էրեբունի վարչական շրջանում՝ «տեցի կռուգ» անվամբ հայտնի տարածքում:

 
Կայքի տեղեկություններով` քննիչները մեկնել են՝ խուզարկություն կատարելու, նախատեսվում է նաեւ իրականացնել քննչական փորձարարություն` տուժողի մասնակցությամբ:

 

Նշենք, որ analitik.am-ը ավելի վաղ  անդրադարձել էր Արտակ Խաչատրյանի առևանգման հետ կապ ունեցող հավանական վարկածներին և անձանց:  

Նույն շարքից