Իրավական 

Ռուս սահմանապահները Հայաստանում մաքսանենգության փորձ են կանխել

Ռուս սահմանապահները մաքսանենգ ճանապարհով Հայաստան ապրանք ներմուծելու փորձ են կանխել։  Փետրվարի 16-ին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ֆ.-ն ՀՀ սահմանը հատելիս «Ագարակ» հսկիչ մաքսային կետից փորձել է ավտոբուսով Հայաստան ներկրել ատամնաբուժական սարքավորումներ (տիտանե գամեր, ատամնաբուժական ապարատների կցորդներ, արհեսատական ատամների պատրաստման համար նախատեսված ճենապակու փոշի)։

 

ՀՀ մաքսային ծառայության ներկայացուցիչների հետ փոխադրամիջոցի համատեղ զննման արդյունքում վարորդի նստատեղի տակ հայտնաբերվել է ավելի քան 100 միավոր մաքսանենգ ապրանք, որը իրավախախտի հետ միասին հանձնել են Մեղրու մաքսատան իրավապահներին հետագա քննության համար։ Մաքսանենգ ապրանքի արժեքը ճշտվում է։

Նույն շարքից