Իրավական 

Դանակի հարված՝ եղբոր կողմից

 

Փետրվարի 13-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1980 թ. ծնված Արման Վ.-ն: 

Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 151/Գ հասցեի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով:

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արման Վ.-ին  իրենց խանութում, վիճաբանության ժամանակ, դանակահարել է եղբայրը` 1983 թ. ծնված Արթուր Վ.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հետաքննությունը շարունակվում է:

Նույն շարքից