Իրավական 

ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի հյուրանոցից մարմանավաճառներ են հրավիրվել ոստիկանություն

 

Փետրվարի 17-ին ոստիկանության Կապանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Կապանի հյուրանոցային մի համալիր մարմնավաճառներ են այցելել և զբաղվել մարմնավաճառությամբ: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում մարմնավաճառներ՝ 1986 թ. ծնված Արուսյակ Մ.-ն և 1990 թ. ծնված Աննա Ե.-ն բացատրություններ են տվել, որ 2013 թ. ընթացքում Համլետավան բանավանում գտնվող հյուրանոցային համալիրի աշխատակիցների կողմից պարբերաբար, շահադիտական նպատակով, սեռական հարաբերություն ունենալու համար տրամադրվել են սենյակներ, որտեղ իրենք զբաղվել են մարմնավաճառությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն:

 

 

Ըստ հավաստի տեղեկությունների՝ հյուրանոցային համալիրը, որտեղից մարմնավաճառներ են հրավիրվել ոստիկանության Կապանի բաժին, կոչվում է «Քարավան», որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանին:

 

Կարդացեք նաև՝

Հյուրանոցը, որտեղից մարմնավաճառներ են բերման ենթարկվել, պատկանում է ԲՀԿ-ական պատգամավորին

Նույն շարքից