Իրավական 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության թեժ գծին մինչ օրս գրանցվել է 342 զանգ

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության Թեժ գծի (010 44 22 73) գործարկման օրվանից (30.09.2014թ.) մինչ օրս ընկած ժամանակահատվածում գրանցվել է 342 զանգ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվական ծառայությունը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի հանձնարարությամբ 48 ահազանգով կատարվել են ուսումնասիրություններ, խնդիրները վերացնելու ուղղությամբ տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Վեց դեպքով հանցագործության հատկանիշների պարունակության կասկածանքով հաղորդագրություններ են տրամադրվել ՀՀ ոստիկանությանը, իսկ մնացած զանգերը կրել են տեղեկատվական-խորհրդատվական բնույթ:

Նույն շարքից