69 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, դերասանը մահացել է քաղցկեղից: Նրա մահվան լուրը հաստատել են ընտանիքի անդամները:
Ռիքմանի հայտնի դերերից է «Հարի Փոթերում» պրոֆեսոր Սնեյփի կերպարը:
1946 թվականին Լոնդոնում ծնված դերասանին հռչակ է բերել նաև «Die Hard» ֆիլմում Հանս Գրուբերի դերը:
Ռիքմանը տարբեր դերերով հանդես է եկել մի շարք ֆիլմերում, հնչյունավորել մուլտհերոսների: