Ոստիկանության Մեծամորի բաժնում փետրվարի 19-ին տեղեկություն է ստացվել, որ փետրվարի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի հյուրանոցի մոտ 1993 թ. ծնված Լևոն Գ.-ն վիճաբանել է 1994 թ. Հայկ Ա.-ի հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով հարվածել է Հայկ Ա.-ի ոտքին` պատճառելով վնասվածք:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայկ Ա.-ից ընդունվել հաղորդում: Հայկ Ա.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել: Լևոն Գ.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է հետաքննություն: