Ամերիկյան կինոակադեմիան իր Youtube ալիքում հրապարակել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխության՝ «Օսկարի» հաղթողի հավանական թեկնածուների անունները:
Բեւերլի Հիլզում Սամյուել Գոլդուինի թատրոնում թեկնածուների անունները հայտարարում են կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը, ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն, դերասան Ջոն Կրասինսկին, նաեւ թայվանցի հռչակավոր ռեժիսոր Էնգ Լին:
Այսպիսով, «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթողի կոչման համար պայքարում են՝
Ռիդլի Սքոթ- «Մարսեցին»
Ալեխանդրո Ինյարիտու- «Փրկվածը»
Սթիվեն Սփիլբերգ - «Լրտեսական կամուրջ»
Թոդ Հեյնս - «Քերոլ»
Թոմ ՄաքՔարթնի - «Ուշադրության կենտրոնում»
Ադամ ՄաքՔեյ - «Իջեցման խաղը»
Ջորջ Միլլեր - «Խենթ Մաքսը. Զայրույթի ճանապարհ»
Լեննի Աբրահամսոն - «Սենյակ»
«Լավագույն դերասանուհի» մրցանակի համար պայքարում են՝
Բրի Լարսոն՝ «Սենյակը»
Քեյթ Բլանշեթ՝ «Քերոլ»
Սիրշա Ռոնան՝ «Բրուքլին»
Ջենիֆեր Լոուրենս՝ «Ջոյ»
Շարլոտա Ռեմփլինգ՝ «45 տարի»
«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված են՝
Լեոնարդո դի Կապրիո - «Փրկվածը»
Մայքլ Ֆասսբենդերա - «Սթիվ Ջոբս»
Էդդի Ռեդմեյն - «Դանիացի աղջիկը»
Բրայան Քրենսթոն - «Թրամբո»
Մեթ Դեյմոն – «Մարսեցին»
Մայքլ Ջորդան – «Քրիդ. Ռոքքիի ժառանգությունը»
Ամերիկյան կինոակադեմիայի 88-րդ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա փետրվարի 28-ին: