Անջելինա Ջոլիի երեխաները՝ 9-ամյա Շայլոն ու 10-ամյա Զախարան, որոշել են հետեւել իրենց մոր օրինակին:
Նշենք, որ դերասանուհին հիմա իր ընտանիքի հետ միասին Կամբոջայում է, որտեղ իր հերթական ֆիլմն է նկարահանում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Լեյդա Շունը, որը 12 եղբայր ու քույր ունի, մոտեցել է Զախարային ու Շայլոյին, երբ նրանք իրենց հոր՝ Բրեդ Փիթի հետ պաղպաղակ էին գնում: Բրեդն ու երեխաները շատ հուզվել էին՝ լսելով Լեյդայի պատմությունն իր ընտանիքի վիճակի մասին, և նրանք անմիջապես որոշել են հագուստ գնել Լեյդայի ու նրա քույր-եղբայրների համար:
Շայլոն ու Զախարան 200 դոլարի հագուստ են գնել, նաև նոր հեծանիվ:


