Իրավական 

«Գոկ-Ջոբ» ընկերության տնօրենը արտերկրում աշխատանքի տեղավորելու պատրվակով գումար է հափշտակել

analitik.am

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ` արտերկրում աշխատանքի տեղավորելու պատրվակով «Գոկ-Ջոբ» ընկերության տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժած քաղաքացիների շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմնին են դիմել ևս 10 անձինք և ներկայացրել գրավոր հաղորդում՝ նշված ընկերության տնօրենի գործողությունների վերաբերյալ։ Քաղաքացիները, օրենքով սահմանված կարգով, ճանաչվել են տուժողներ։


ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարույթն իրականցնող մարմինը դիմում է մեր համաքաղաքացիներին՝ եթե կան անձինք, ովքեր տուժել են «Գոկ-Ջոբ» ընկերության գործողությունների արդյունքում խնդրում ենք դիմել Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին (Հասցե՝ ք.Երևան, Վրացյան 90)։

Նույն շարքից