Իրավական 

Մինչ օրս նույնականացման քարտեր ստացել են 92 դատապարտյալ և կալանավորված անձ

analitik.am
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների և կալանվորների նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը շարունակվում է: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը:
 
Մասնավորապես, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում, հունվարի 15-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում ևս մեկնարկել է դատապարտյալ և կալանավորված անձանց նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը, ինչի արդյունքում էլ, փետրվարի 20-ին ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 27 դատապարտյալ ստացել են նույնականացման քարտեր:
 
Նույնականացման քարտեր ստացել են նաև ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի 11 դատապարտյալ:
 
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը նշում է նաև, որ նրանք այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին, մասնավորապես, կնքել աշխատանքային պայմանագիր, ձևակերպել տարիքային և հաշմանդամության կենսաթոշակ, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր և այլն:
 
Մինչ օրս նույնականացման քարտեր ստացել են 92 դատապարտյալ և կալանավորված անձ: Գործընթացը շարունակվում է:

Նույն շարքից