Հոլիվուդյան դերասան Ջոն Տրավոլտան որդու մահվան օրը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է կատարել, գրում է Readonline-ը։
«Ասում են՝ ամենադժվարը ծնողներին կորցնելն է: Ես կարող եմ ասել, որ դա այդպես չէ: Ամենադժվարը, ինչը կարող է լինել այս աշխարհում, երեխային կորցնելն է: Նրան, ում դու մեծացրել ես, ում հետևել ես, ում յուրաքանչյուր օր տվել ես քո սերը: Իմ որդին ինձ համար ամեն ինչ էր: Այդ 16 տարիների ընթացքում, որ մենք միասին ենք եղել, նա ինձ սովորեցրել է` ինչ ասել է՝ սիրել անշահախնդիր: Կյանքը կարճ է: Երեխանե՛ր, ժամանակ անցկացրեք ձեր ծնողների հետ, ծնողնե՛ր, ժամանակ անցկացրեք ձեր երեխաների հետ: Քանի որ մի օր, երբ դուք դուրս գաք ձեր հեռախոսների միջից, նրանք կարող է ձեր կողքին չլինեն։ Այն, ինչ ես իսկապես սովորել եմ, դա ապրել և սիրել այնպես, կարծես դա իմ վերջին օրն է»,- գրել է Տրավոլտան:
Դերասանի 16-ամյա որդին տառապում էր անոթների ծանր հիվանդությամբ` Կավասակիի համախտանիշով: Նրան փրկել չի հաջողվել: Ջեթին հուղարկավորել են Օկալա քաղաքում, որտեղ ապրում է նրա ընտանիքը:
2010-ին զույգը ևս մի որդի է ունեցել` Բենջամինը։