Իսրայելցի ռեժիսոր Եվգենի Աֆինեևսկու՝ Մայդանի մասին վավերագրական ֆիլմը կպայքարի Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի համար, հայտնում է «Lenta.ru»-ն։
«Ձմեռը հրում. Ուկրաինայի պայքարը հանուն ազատության» վերնագրով ֆիլմը պատմում է 2013- 2014 թթ. Կիևի դեպքերի մասին, որին հաջորդել էր իշխանափոխությունը:
Ֆիլմը նկարահանել է 28 սիրող-օպերատոր, արտադրությունը իրականացրել է ամերիկյան Netflix ընկերությունը:
Հիշեցնենք, որ ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 28-ին։