Ռազմական 

Ռուսաստանի ու Սիրիայի ռազմաօդային ուժերը համատեղ մարտական թռիչքներ են իրականացրել

Ռուսաստանի ու Սիրիայի ռազմաօդային ուժերը համատեղ մարտական թռիչքներ են իրականացրել: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, նշելով, որ Սիրիայում ահաբեկիչների օբյեկտների ռմբակոծության ընթացքում սիրիական ՄիԳ-29 կործանիչներն աջակցել են ռուսական Սու-25 գրոհայիններին: Այս մասին հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

«Ռուսաստանի Դաշնության ռազմատիեզերական ուժերի Սու-25 ինքնաթիռների և Սիրիայի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռների անձնակազմերը Սիրիայի երկնքում համատեղ մարտական առաջադրանք են կատարել: Միգ-29 կործանիչների զույգը աջակցություն է իրականացրել օդում ռուսական գրոհայիններին, որոնք հարվածներ են հասցրել ահաբեկիչների ենթակառույցային օբյեկտներին»,- ասվում է նախարարությունում:

Նշվում է, որ ռուսական և սիրիական զորքերն առաջին անգամ են Սիրիայում օդային օպերացիա իրականացրել:

Նույն շարքից