Իրավական 

Ռուսական ռազմաբազայի զինծառայողին դեռ չեն գտել

analitik.am

ՀՀ ոստիկանությունն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ դեռևս շարունակվում են ռուսական սահմանապահ զորքերի զինծառայող` 1989 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Արթուր Սուրենի Աֆյանի որոնողական աշխատանքները:


Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.


Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Սուրենի Աֆյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: 


Արթուր Աֆյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել ոստիկանություն՝ 1-02, Գյումրիում՝ 3-85-54, 3-18-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

 

Նույն շարքից