ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները ստիպված են նահանջել, Իրաքում և Սիրիայում լքելով իրենց դիրքերը, հայտնում է TASS-ը: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ ելույթ ունենալով երկրի զինված ուժերի ներկայացուցիչների առջև Սեն Սիր Կոենկիդան քաղաքում:
Խոսելով ֆրանսիական զինված ուժերի խնդիրների մասին նա նշել է, որ «ընթացիկ տարում նրանք պետք է շարունակեն գործողություններն աշխարհի շատ ճակատներում»:
Ֆրանսիայի ղեկավարությունն անհրաժեշտ է համարում երկրի զինված ուժերի ֆինանսավորումը: «Ֆրանսիայի զինված ուժերի ֆինանսավորումը 2016 թվականին կհասնի 32 միլիարդ եվրոյի: Երկար տարիներ ի վեր առաջին անգամ նրանց թիվը կավելացվի մինչև 2300 մարդ, որոնք կհամալրեն ցամաքային ուժերը»,- ասել է Օլանդը:
Օլանդը անհրաժեշտ է համարում Ֆրանսիայում ստեղծել ազգային գվարդիա: «Ես ցանկանում եմ ընդգծել այն կարևոր դերը, որը խաղում է պահեստազորը երկրի անվտանգության ապահովման գործում»,- ասել է նախագահը:
Այդ կապակցությամբ նա երկրի պաշտպանության նախարար Ժան Իվու Լե Դիրանին կարգադրել է պահեստազորի թիվը 28 հազարից դարձնել 40 հազար: