Իրավական 

Բնակարանում ավազակային հարձակում կատարողներից մեկը ձերբակալված է

analitik.am

2014 թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 22.05-ին, ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք էր ահազանգել 39-ամյա Հունան Ս.-ն եւ հայտնել, որ Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 59/3 տանը զենքով հարձակում է կատարվել:



Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հոկտեմբերի 26-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 2 անհայտ անձ մուտք են գործել Դավիթաշենի 3-րդ թաղամասի թիվ 59/3 տուն եւ զենքի սպառնալիքի տակ կպչուն ժապավենով կապել տան բնակիչներ` 59-ամյա Սվետլանա Ղ.-ի եւ նրա ամուսնու` 66-ամյա Վաչագան Դ.-ի ձեռքերը եւ պահանջել ու տնից հափշտակել 2.470 եվրո, 1.005  դոլար, 100.000 դրամ, ոսկյա զարդեր եւ  բջջային 3 հեռախոս` պատճառելով 1.880.000 դրամի նյութական վնաս:


Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ս/թ. փետրվարի 22-ին պարզվել է, որ նշված ավազակային հարձակումը կատարել է 27-ամյա Արթուր Մ.-ն: 

Արթուր Մ.-ն ձերբակալված է:



Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործությունը կատարած երկրորդ անձի ինքնությունը եւ իրեղեն ապացույց զենքը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է:

Նույն շարքից