Իրավական 

14 ամյա տղայի դի՝ պարանոցի շրջանում առկա օղի հետքով

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի անչափահաս բնակչի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քնչական Կոմիտեի լրատվական ծառայությունը:



23.02.2015թ.՝ ժամը 16:25-ին, «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 04.02.2000թ. ծնված Արմավիրի մարզի բնակչի դիակը՝ պարանոցի շրջանում առկա օղի հետքով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անչափահասի դիակը հայտնաբերել է մայրը՝ փետրվարի 23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում՝ իրենց տան դիմաց գտնվող անասնագոմում հակավորման թելով կախված վիճակում:


Դեպքի առթիվ փետրվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նույն շարքից