Իրավական 

Դաշտերից կանեփ է հավաքել

analitik.am

 

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղի 13-րդ փողոցից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Համլետ Մ.-ին և 1988 թ. ծնված Արթուր Թ.-ին:

Խուզարկությամբ Համլետ Մ.-ի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ՝ 376 գ կանեփանման զանգվածով:

Ըստ Համլետ Մ.-ի հայտարարության` հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է, որը քաղել է Այնթապ գյուղի հարակից դաշտերից՝ իր օգտագործման համար:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Նույն շարքից