Այս տարի «Օսկար» կինոմրցանակաբաշխության գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք Լեոնարդո Դի Կապրիոն կստանա «Օսկար» «Վերապրածները» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար:
Մի շարք պարբերականներ և կինոքննադատներ կարծիք են հայտնել տարբեր ֆորումներում, նշելով, որ կինոակադեմիան այս անգամ ևս չի գնահատի դերասանի ջանքերը։
Հիշեցնենք, որ նախօրեին ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկար-2016»-ի հավակնորդներին:
«Լավագույն դերասան» անվանակարգում Դի Կապրիոյի հետ կմրցակցեն Մեթ Դեյմոնը («Մարսիացին»), Էդի Ռեդմեյնը («Աղջիկը Դանիայից»), Բրայան Քրենսթոնը («Թրամբո») և Մայլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»):