73 տարեկանում մահացել է Երգչուհի Սելին Դիոնի ամուսին եւ մենեջեր Ռենե Անժելիլը, որը երկար ժամանակ տառապում էր քաղցկեղից:
«Անժելիլը մահացել է Լաս Վեգասի իր տանը՝ քաղցկեղի դեմ երկարատեւ պայքարից հետո: Այլ տեղեկատվություն կտրամադրվի մոտ օրերս: Ընտանիքը խնդրում է հարգել նրա վիշտը եւ չանհանգստացնել մոտ օրերին»,- ասվում է Սելին Դիոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։