Իրավական 

Անհետացած զինծառայողի դեպքով քրեական գործ է հարուցվել

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետ կորելու դեպքի առթիվ։

Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում է տվել, որ ամուսինը՝ 1989թ. ծնված Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում հնարավոր չի եղել հայտնաբերել Ա.Աֆյանին։
Նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-որոնողական միջոցառումներ Ա.Աֆյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քնչական ծառայության մամուլի ծառայությունից:



Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

Նույն շարքից