Իրավական 

Ծխախոտատուփում թմրամիջոց է հայտնաբերվել

analitik.am

ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ստացվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալի պաշտպանի հաղորդումը մի շարք պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը:

 




Պաշտպանը մասնավորապես հաղորդել է, որ իր պաշտպանյալ Դավիթ Հ.-ն 2014թ. փետրվարի 7-ին Երևան քաղաքում գտնվող բուքմեյքերական կետի մոտից վերցրել է ծխախոտի տուփ` անտեղյակ լինելով դրա պարունակությունից, որից հետո նստել է պատահական տաքսի ավտոմեքենա, որը կանգնեցվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից: Այնուհետև նրան դուրս են հանել մեքենայից, հարվածներ  հասցրել մարմնի տարբեր մասերին, բերման են ենթարկել ոստիկանության բաժին, որտեղ ծխախոտի տուփի միջից հանել են թմրամիջոց: 




Ոստիկանությունում բռնության գործադրմամբ նրան հրակադրել են խոստովանական բացատրություն և ցուցմունք տալ ինչպես ծխախոտի տուփում թմրամիջոցի առկայության մասին տեղյակ լինելու, այնպես էլ` իր կողմից չկատարված մի շարք այլ հանցագործությունների վերաբերյալ:



Բռնություն գարծադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Նույն շարքից