Իրավական 

Քրեական գործ՝ զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով պարտադիր ժամկետային զինծառայող Արսեն Կարապետյանի սպանության դեպքի առթիվ։




ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մարտի 2-ին, ժամը 20:50-ի սահմաններում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության եւ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետեւանքով N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում դեմքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել եւ տեղում մահացել նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Կարապետյանը:


Այս մասին հայտնում է ՀՀ Քնչական կոմիտեի լրատվական ծառայությունը:



Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, կատարվում է նախաքննություն:

Նույն շարքից