Մշակույթ 

Հուսամ մի օր միասին կաշխատենք. Սերժ Թանկյանը շնորհավորել է Երիտասարդական նվագախմբին

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը շնորհավորել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին`ստեղծման 10-ամյակի կապակցությամբ:

«Կուզեի մասնավորապես շնորհավորել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբին և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին`ձեր 10-ամյակի կապակցությամբ: Շնորհավոր: Հուսամ մի օր միասին կաշխատենք»,- տեսաբացիկում նշել է Սերժ Թանկյանը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը տոնում է ստեղծման 10-ամյակը: Հոբելյանի առթիվ հունվարի 25-ին կկազմակերպվի տոնական երեկո, որին կմասնակցի նաև աշխարհահչակ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

Նույն շարքից