Իրավական 

Սոցիալական ցանցերը որպես չարիք

analitik.am

 

Սոցիալական ցանցերը սովորելու, ազատ արտահայտվելու եւ  հաղորդակցվելու հնարավորություն են տալիս: Նրանց միջոցով ձեւաորվում են նաեւ  ընդհանուր հետաքրքրություններ ունեցող ակտիվ մարդկանց համայնքներ:
 Նկարիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները, ցանկացած մարդ կարող է վաճառել կամ  գովազդել իր աշխատանքի արդյունքները: Պատանիները ավելի շատ հակված են ինքնաարտահայտման եւ շատ արագ համախմբվում եւ քննարկում են հրատապ հարցերը:

 

Այս ցանցերը հասարակական վայրեր են եւ ցուցադրվող բովանդակությունը հասանելի է ողջ  հասարակությանը: Ցանկացած մարդ կարող է տարածել ոչ պատշաճ բովանդակություն եւ երեխան կարող է ոչ միայն  է զոհ դառնալ ագրեսիվ վարքագծի, այլ նաեւ ներքաշվել այլ մարդկանց դեմ ուղղված գործողությունների մեջ: Ցավոք սրտի սոցիալական ցանցերի մեծ մասը այնպես են կառուցված որ, անձնական նկարագրերը հասանելի են  օգտվողներին, երեխան պետք արդեն հմուտ օգտվող լինի, որպեսզի իմանա ինչպես պաշտպանել իր անձնական տվյալները:

 

  • Այլասերված մեծահասակներ, որոնք երեխա են ձեւանում   
  • Չկան տեխնոլոգիաներ, որոնք կարող կանխել մեծահասակներին մանկա-պատանեկան ցանցերում գրանցվելուց: 
  • Անհատական տեղեկատվության տարածում   
  • Ժամանակի վատնում, Ինտերնետից կախվածություն: Երեխաները կարող են օրեր շարունակ անցկացնել ցանցում անըդհատ փոփոխելով իրենց  նկարագիրը (պրոֆայլը) եւ հաղորդակցվելով:   
  • Ագրեսիայի դրսեւորում:
  • Շատ կայքեր թույլ են տալիս այլ անդամների գնահատել ձեր նկարագիրը (պրոֆայլ), արդյունքում կարող են հայտնվել անպարկեշտ  մեկնաբանություններ:

 

Երեխաները պետք է սովորեն որոշակի կանոններ, սովորաբար դրանք նույն կանոններն են, որ իրական աշխարհում են գործում, օրինակ քաղաքավարության կանոններ: Երեխաները պետք գիտակցեն, որ այն ինչ իրենք հրապարակում են ցանցում, հասու է դառնում ողջ մարդկությանը: Լավագույն խորհուրդը ծնողներին ձեռք բերեք երեխաների վստահությունը, եւ ուղղորդեք նրանց:

 

Հնարավորինս փակ պահեք ձեր անձնական տվյալները եթե որոշել եք դրանք հրապարակել: Օգտագործեք ծածկագրեր, որպեսզի միայն ձեր ընկերները կարողանան կարդալ: Ձեր ծածկագրերը պահեք ապահով:  


 Ուշադիր եղեք թե ում հետ եք շփվում, հատկապես երբ ձեր ընկերների ցանկում ընդգրկում եք նոր մարդու: Եվ ուշադիր եղեք անծանոթ մարդկանց նկատմամբ, ովքեր Ձեզ հրավիրում են միանալ իրենց համայնքին: Պարզեք թե ինչ են ուրիշները տեղադրում ցանցում Ձեր մասին եւ զգուշացրեք նրանց եթե դուք համաձայն չեք այդ ինֆորմացիայի հետ:

Սկզբնաղբյուր ՝ safe.am

Նույն շարքից