Իրավական 

Վալերի Պերմյակովին դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել. Ինտերֆաքս

analitik.am

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար, դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրի, փորձագետները պետք է գնահատեն զինծառայողի հոգեկան առողջության վիճակը և հայտնեն ախտորոշումը։ 

 

 

«Բոլոր խոսակցություններն այն մասին, թե Պերմյակովի մոտ արդեն հայտնաբերվել են հոգեկան շեղումներ, հիմնված են լուրերի վրա։ Փորձաքննության տվյալները դեռ չկան»,- նշել է աղբյուրը։

 

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ «հետաքննությունը տարվում է երկու երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությամբ»։

 

Նա հերքել է ԶԼՄ-ների ենթադրություններն այն մասին, թե ռուսական կողմը չի ցանկանում օպերատիվորեն հետաքննել Պերմյակովի գործը և հասցնել այն մինչև դատարան։

 

 

 

Նույն շարքից