Իրավական 

«Նուբարաշենի» մոտ կրակոցների գործը կքննի ԱԱԾ-ն

analitik.am

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ տեղի ունեցած սպանության գործը քննելու է Ազգային անվտանգության ծառայությունը: 


Ըստ երեւույթին՝ գործը հենց այսօր էլ կուղարկվի ԱԱԾ: Թերեւս գործը ԱԱԾ-ում քննելու պատճառն այն է, որ սպանվել են քրեական հեղինակություններ:


Քննչական կոմիտեից էլ  հայտնեցին, որ զգալի աշխատանք է կատարել, հարցաքննվել են մի քանի տասնյակ մարդիկ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն նախաքննության շահերից ելնելով այս փուլում այլ մանրամասներ հրապարակել չենք կարող: ՔԿ-ից հայտնեցին նաեւ, որ գործը ուղարկել են դատախազություն:

 

Դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:

Սկզբնաղբյուր՝ news.am

Նույն շարքից