Իրավական 

3 մեքենաներից կատարվել են գողություններ

analitik.am

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Վաղաշեն գյուղից բերման են ենթարկել 33-ամյա Գագիկ Մ.-ին:


Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ մարտի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Երեւանյան փողոցի թիվ 36 շենքի բակից գողացել է Բայանդուր Խ.-ին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի պահեստային շարժիչը` պատճառելով շուրջ 100.000 դրամի նյութական վնաս:


Գողոնն առգրավված է:


Նյութերի նախապատրաստման ընթացքում Գագիկ Մ.-ն խոստովանել է նաեւ, որ փետրվարի 7-ի գիշերը գողացել է 52-ամյա Մարզպետունի Գ.-ին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին մաքրելու թեւերը եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի էլեկտրական մարտկոցը` պատճառելով 45.000 դրամի նյութական վնաս:

Նույն շարքից