Իրավական 

Անչափահասը վայր չէր ընկել, բռունցքով էին հարվածել

analitik.am

Օրերս ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր էին ստացվել, որ «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել 17-ամյա Հովհաննես Գ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Ջրվեժ գյուղի իրենց տան բակում, վայր ընկնելու հետեւանքով:


Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ջրվեժ գյուղում, վիճաբանության ժամանակ, 23-ամյա Հրաչյա Ա.-ն բռունցքով հարվածել է Հովհաննես Գ.-ի դեմքին` պատճառելով նշված վնասվածքը:


Մարտի 4-ին, ժամը 16.00-ին, Հրաչյա Ա.-ն ներկայացել է ոստիկանության Գառնիի բաժանմունք եւ տվել խոստովանական բացատրություն:


Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից