Իրավական 

«ՀՀ Քրոնիմետ մայնինգ»-ի ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու դեպքի առթիվ:


2015 թվականի մարտի 5-ին՝ ժամը 03:15-ին, ոստիկանության Քաջարանի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ բռնկվել է «Քաջարան» հյուրանոցի բակում կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան։


Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 5-ին՝ ժամը 03։03-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը ոչնչացնելու դիտավորությամբ հրկիզել է «ՀՀ Քրոնիմետ մայնինգ» ԲԲԸ-ին պատկանող «Միթսուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան, որն ամրակցված է եղել նշված ընկերության ներքին անվտանգության աշխատակցին։


Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:


Կատարվում է նախաքննություն։

Նույն շարքից