Իրավական 

Ինչի՞ց է վախենում Հատուկ քննչական ծառայության պետը.crimenews.am

analitik.am

Վերջերս ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը նորարարություն է մտցրել Հատուկ Քննչական Ծառայությունում: Վերջինիս կարգադրությամբ ՀՔԾ մտնող բոլոր անձինք, նույնիսկ փաստաբանները պետք է հանձնեն իրենց անձնական իրերը՝ հեռախոս, պայուսակ: Հատկապես ուշադրություն է դարձվում , որ հանկարծ ՀՔԾ չմտնեն հեռախոսներով, ինչպես այցելուներից մեկին պատասխանել էր անձնական «խուզարկություն» անցկացնող ոստիկանը, որպեսզի հանկարծ չձայնագրեն:

 

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ այդ որոշումը և նրա կիրառումը՝ հատկապես փաստաբանների նկատմամբ, մեղմ ասած ապօրինի է և չի բխում օրենքի տառից, հակասում է Եվրոպական դատարանի կողմից հայտնած բազմաթիվ դիրքորոշումներին, ավելին հերթապահ ոստիկանը անձնական իրերը պահոցում տեղավորելուց հետո քաղաքացուն է տալիս պահոցի բանալիների երկու օրինակը իսկ երրորդը մնում է իրենց՝ ծառայողների մոտ: Անձնական իրերի հանձնման ընդունման ակտ չի կազմվում և փաստորեն այցելուի հեռանալուց հետո ոստիկանը հնարավորություն է ունենում անարգել մուտք գործելու պահեստարան և քաղաքացու անձնական իրերը զննել, տիրապետել հեռախոսի մեջ եղած ինֆորմացիային և այդ ամենի համար բացարձակ պատասխանատվություն չկրել, քանի որ ով կարող է հաստատել, որ իրականում նման բան է եղել:


Այն, որ ՀՔԾ-ն կալանավայր չէ, որը ունի դատապարտյալներին հասարակությունից մեկուսացնելու գործառույթ դա միանշանակ է, այն որ անգամ ԱԱԾ մուտք գործելուց զննության չեն ենթարկում, հեռախոս չեն վերցնում դա ևս միանշանակ է: Ուստի այս հանգամանքներում հարց է առաջանում ՝Հատուկ Քննչական Ծառայությունը ինչ արտոնյալ գործառույթ է իրականացնում, որ իրեն թույլ է տալիս վեր դասել օրենքից:


 

Ինչպես նաև հետաքրքրական է ևս մեկ հանգամանք, այդ ինչն է այդքան վախեցնում ՀՔԾ պետին, որ վերջինս պանիկայի մեջ ընկած «առգրավվում» է հեռախոսները՝ որպես ձայնագրող սարքեր, այդ ինչ և ումից է փորձում թաքցնել ՀՔԾ պետը:


 

Շարունակելի….




Նույն շարքից