Իրավական 

Գյումրիում կրակոցներ են հնչել. 6 քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց

analitik.am

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գյումրիում՝ Արցախ թաղամասում /Թուրքի թաղ/:

Այս տեղեկությունը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հաստատեց  նաեւ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:

Զոհերի կամ վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: Մարզային ոստիկանության պետը խոստացավ մանրամասներ հաղորդել:


01:01


Գյումրիում հնչած կրակոցների հետեւանքով վեց քաղաքացու տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Այս մասին ԳԱԼԱ-ին հայտնեցին բժշկական կենտրոնից: Բժշկական կենտրոն տեղափոխվածների վիճակը ծայրահեղ ծանր է: Վեցն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:


01:18


Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ մահացածներ չկան, վեց վիրավորներից երեքը հրազենային վնասվածք են ստացել, 3-ը կտրող ծակող գործիքից են վնասվածքներ ստացել: Գյումրու բժշկական կենտրոնից տնօրենի տեղակալ Ա. Խաչատրյանը ԳԱԼԱ-ին փոխանցեց, որ հիվանդանոց տեղափոխված 6 քաղաքացիներից երեքի վիճակը խիստ ծանր է, նրանց տեղափոխում են Երեւան, մյուս երեքը կշարունակեն մնալ Գյումրու բժշկական կենտրոնում՝վերակենդանացման բաժանմունքում: Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրու տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից:


01:28


Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, միջադեպը տեղի է ունեցել Տերյան փողոցի «Պեգաս» խանութի մոտակայքում, որտեղից էլ հիվանդանոց են տեղափոխվել Կնյազ Ղազարյանը, Սմբատ Ղազարյանը, Գագիկ Ղազարյանը, Համլետ Գեւորգյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Գագիկ Ղուկասյանը:



Փայլակ Ֆահրադյան (Galatv.am)

Նույն շարքից