Իրավական 

Նեմցովի գործով կասկածյալը պայթեցրել է իրեն

analitik.am

Ռուսասական ընդդիմության ղեկավար չ Բորիս Նեմցովի սպանության գործով կասկածվողներից մեկը պայթեցրել է իրեն: Դեպքը տեղի է ունեցել Գռոզնիում այն ժամանակ, երբ ոստիկանությունը փարձել է ձերբակալել նրան։

 

Ըստ «Ինտեֆաքսը»-ի՝ երբ ոստիկանները շրջափակել են կասկածյալին, նա մի նռնակ նետել է ոստիկանների ուղղությամբ, իսկ երկրորդը պայթեցրել է իր ձեռքում։ Կասկածյալը տեղում մահացել է։ Պայթյունի հետեւանքով այլ անձիք չեն տուժել:

 

Նշենք, որ մարտի 7-ին Նեմցովի սպանության գործով ձերբակալվել են կասկածյալներ Անզոր Գուբաշեւն ու Զաուր Դադաեւը։ Ինգուշիայի անվտանգության խորհրդի տվյալներով՝ Դադաեւը ծառայել է «Սեվեր» գումարտակում, Գուբաշեւն անվտանգության աշխտակից է աշխատել Մերձմոսկվայի հիպերմարկետներից մեկում։

 

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ նրանք հանցագործության ենթադրյալ կատարողներն են, սակայն Դադեւի մայրը հայտարարել է, որ իր որդին անմեղ է։

 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Նեմցովի գործով ձերբակալվել է եւս 2 մարդ: Կասկածյալներից մեկը Գուբաշեւի կրտսեր եղբայրն է, մյուս ձերբակալվածը, որի ինքնությունը դեռեւս անհայտ է, պանության պահին եղել է Դադաեւի մեքենայում։

Նույն շարքից