Իրավական 

Նեմցովին սպանել են իսլամը քննադատելու համար. կասկածյալ

analitik.am

rosbalt.ru-ն, հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին, հայտնում է, որ ռուսական ընդդիմության առաջնորդ Բորիս Նեմցովի սպանության գործով կասկածյալ Զաուր Դադաևը պատմել է՝ ինչու է սպանվել քաղաքական գործիչը:

 

Ըստ աղբյուրի՝ Դադաևը հայտնել է, որ Նեմցովին սպանել են Ռուսաստանում ապրող մուսուլմանների և, ընդհանրապես, իսլամի մասին բացասական արտահայտվելու համար։

 

«Դադաևը գրեթե խոստովանել է այդ հանցագործության կազմակերպման մասին, այդ պատճառով էլ որևէ աղմկահարույց բացահայտում և ձերբակալություն հետաքննության շրջանակում չի լինի»,- նշել է աղբյուրը։

 

Հիշեցնենք, որ Զաուր Դադաևը, ով Նեմցովի սպանության գործով ներգրավված է որպես մեղադրյալ, խոստովանական ցուցմունք է տվել:

 

Նույն շարքից