Իրավական 

Դանակահարություն Մոսկվայում՝ կովկասցիների մասնակցությամբ

analitik.am

Մոսկվայի Բրատեևոյի շրջանի սրճարաններից մեկում ծեծկռտուքի ժամանակ դանակահարվել է երեք մարդ: 


Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 8-ին, «Պրիչալ» սրճարանում, որին մասնակցել են կովկասցիներ:


«Ծեծկռտուքին մասնակցել է 6 մարդ, որի ժամանակ դանակի հարվածներ են ստացել երկու մասնակից եւ սրճարանի անվտանգության աշխատակիցը, որը փորձել է բաժանել կռվողներին»:


Հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունը փնտրում է ծեծկռտուքի մասնակիցներին:

Նույն շարքից