Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Սաուդյան Արաբիան հայտարարել է Եմենում ռազմական գործողությունների ծավալման մասին:
ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ադել ալ-Ջուբեյը հայտնել է, որ իր երկիրը սկսել է ավիահարվածները Եմենի շիա ապստամբների դիրքերի նկատմամբ եւ մտադիր է երկրում վերականգնել օրինական իշխանությունն ու կառավարությունը:
Նրա խոսքերով ռազմական գործողություններին կմասնակցեն Պարսից ծոցի մի շարք երկրներ:
Եգիպտոսը պատարստակամություն է հայտնել օժանդակել Սաուդյան Արաբիային ու հարկ եղած դեպքում ցամաքային ուժեր տեղափոխել Եմեն:
ԱՄՆ-ն անմիջականորեն չի մասնակցելու ռազմական գործողություններին, սակայն կօժանդակի արաբական երկրներին: