Վերջին համերգներից մեկի ժամանակ 57-ամյա երգչուհին կրկին վայր է ընկել` վախեցնելով իր հանդիսատեսին: Հետագայում պարզվել է, որ դա պլանավորված է եղել հենց սկզբից: Մադոննան ընկել է ծնկների վրա և լաց եղել:
Հանդիսատեսը սպասել է, որ նրան օգնություն կցուցաբերեն: Սակայն որոշ ժամանակ պառկելով` Մադոննան կանգնել է և շարունակել համերգը:
Երգչուհին բացատրել է, որ այդ ձևով ցանկացել է հարգել հանգուցյալ Դևիդ Բոուի հիշատակը:
«Ես շատ երախտապարտ եմ Դևիդ Բոուին: Հատկապես նրա երաժշտությունն է ինձ ոգեշնչել երգչուհի դառնալու»,-հայտարարել է Մադոննան: