Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ հաճույքով պատրաստ է խաղալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը, հայտնում է Dni.ru-ն։
Դի Կապրիոյի խոսքով՝ ինքը անձամբ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ մի քանի տարի առաջ Սանկտ-Պետերբուրգում՝ սիբիրյան վագրերի փրկմանը նվիրված համաժողովի ժամանակ:
«Լենինը նույնպես հետաքրքիր դեր կլիներ: Ես հաճույքով կղախայի նաև Ռասպուտինի դերը: Կարծում եմ, որ Ռուսաստանի պատմության մասին ավելի շատ կինոնկարներ պետք է լինեն», - նշել է հոլիվության աստղը:
