Ռազմական 

Ադրբեջանը վարում է հիբրիդային պատերազմ․ Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «ՍիվիլՆեթի» եթերում անդրադարձել է վերջին օրերի սահմանային միջադեպերին, որի պատճառով, ցավոք հայկական կողմը զոհեր ունեցավ: Մարտի 25-26-ին փոխհրաձգություն է գնացվել նաև ականանետերի մակարդակով: ՀՀ-ի հատվածում հանգիստ է, չնայած ընդհանուր խախտումներ կան: Ադրբեջանցիները նախորդ օրը կամովին խոստովանել էին, որ իրենք հրատանի են կիրառել, ինչի վրա կուզենայինք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել:



2014 թվականին «միկրոպատերազմի ժամանակ» մենք ունեցանք դեպքեր, երբ հրաձգային զենքերի տրամաչափը բարձրացավ մինչև նռնականետեր, ականանետերի չպարզաբանված նախակիրառման դեպքեր էլ եղան, բայց 2015 թվականից ըստ էության 62 մմ-անոցից 82 մմ-անոց ականանետերի կիրառում է եղել, բայց հայկական կողմը նախ դրան պատասխանել էր, երբեք ոչ առաջինը, սակայն նույն տրամաչափով:



Հայկական կողմը երբեք 82 միլիմետրանոց տրամաչափի զենքերից չէր կիրառում: Միշտ եղել է 60-62 միլիմետրանոց ականանետեր:



Հիմա, Ադրբեջանը փաստացի, իհարկե, սկզբից շեշտելով, թե իբրև հայկական կողմը 120 մմ-անոց է կիրառել, հետո իրավունք է վերապահում նշել (իրենց հայտարարության մեջ այդպես է նշված), որ ավելի մեծ մենք ենք հայերին պատասխանել: Նախ սա կեղծիք է այն մասով, որ հայերը 120 մմ-անոց են կիրառել: Հայկական կողմը ոչ ՀՀ-ից, ոչ ԼՂՀ-ից երբեք այս ժամանակահատվածում 120 մմ ականանետ չի կիրառել, իսկ իրենք խոստովանում են, որ իրենք կիրառել են 120 և ավելի: Սա շատ կարևոր հանգամանք է:



«Երբ կրակում է հրետանին, դա արդենպատերազմ է»



Ի վերջո մենք, այս կամ այն կերպ այդ պատերազմն ունենք: Այդ պատերազմի անունն ու ֆորմատն է այլ: Մենք միանշանակ կարող ենք ասել, որ այսօր Ադրբեջանը վարում է նոր սերնդի հիբրիդային պատերազմի նոր տարատեսակ»:

Նույն շարքից