Մշակույթ 

Երգչուհի Սելին Դիոնի եղբայրը մահանում է քաղցկեղից

Ինչպես արդեն հայտնել ենք, կանադացի երգչուհի Սելին Դիոնի 73-ամյա ամուսինը՝ Ռենե Աժելիլը, մահացել է կոկորդի քաղցկեղից, հաղորդում է Dni.ru-ն։
Այսօր արդեն հայտնի է դարձել, որ այս անգամ երգչուհու եղբայրն է գտնվում մահվան մահճում: Դանիելը 59 տարեկան է, նրա մոտ հայտնաբերվել է գլխուղեղի, լեզվի ու կոկորդի քաղցկեղ:
Այս մասին ամերիկյան TMZ պորտալին հայտնել է Կլոդետը՝ Սելինի ու Դանիելի քույրը: Նրա խոսքով՝ իր եղբայրն այնքան վատ է, որ դժվար ապրի մինչև հաջորդ շաբաթ:
Տղամարդը գտնվում է Մոնրեալի կլինիկաներից մեկում, նրան խնամում է երգչուհու 89-ամյա մայրը:

Նույն շարքից